«Բիզնես մարտավարություններ, մոտիվացիա և էթիկա» սեմինար Լեո Լեմարկի հետ: | Armenian Global Entrepreneurs Club

 
Փետրվարի 24-ին Arm GlobE Club-ի նախաձեռնությամբ, «Զարգացում» հասարակական շարժման օգնությամբ, Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աջակցությամբ` տեղի ունեցավ <<Բիզնես մարտավարություններ, մոտիվացիա և էթիկա>> թեմայով դասընթաց, որի ընթացքում ավելի քան 50 երիտասարդներ հնարավորություն ունեցան ոչ միայն տեսական, այլև գործնական մեթոդներով գիտելիքներ ձեռք բերել թեմայի վերաբերյալ:
Փորձառու խոսնակ Լեո Լեմարկը նախ ներկայացրեց մի քանի բիղնես մարտավարություններ,որից հետո երեք բիզնեսի օրինակների վրա բացատրեց ստրատեգիաների կիրառման կարևորությունը և էությունը: Դասընթացի հաջորդ հատվածում քննարկվեց մոտիվացիա ապահովելու համար անհրաժեշտ քայլերը` նպատակների գրանցում, կարգապահություն, առողջ ապրելակերպ և այլն: Վերջին մասում քննարկվեց բիզնես էթիկայի կանոններին հետևելու կարևորությունը ցանկացած բիզնեսի կայացման գործում: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին բավականին հետաքրքիր հարցադրումներ, որոնք նպատակ ունեին բանախոսի սեփական փորձի առկայությամբ օգնել իրենց մի արք ուղենշային հարցերում, ինչպիսիք են`գործատու-աշխատող հարաբերությունները, նախնական կապիտալի որոնումը և այլն: