Այսօր`դեկտեմբերի 6-ին, Arm GlobE club-ը` Զարգացում հասարակական շարժման հետ համատեղ, այցելություն կատարեց ՀՀ Կենտրոնական Բանկ: Այս այցելության շրջանակներում բարձր որակավորված մասնագետները ներկայացրին ԿԲ-ի հիմնադրման և զարգացման պատմությունը: Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու տարբեր ժամանակներում ՀՀ թղթադրամներին և մետաղադրամներին:
Սա հիանալի առիթ էր բացահայտելու ՀՀ ԿԲ-ի և ՀՀ առևտրային բանկերի միջև առկա հարաբերությունները և բացահայտելու բանկային համակարգում ԿԲ դերը, և առավել խորությամն հասկանալու նրա մասնակցությունը տնտեսությունում դրամավարկային քաղաքականության իրականացմանը մասնավորապես` գնաճի զսպման, ազգային արժույթի արժևորման տեսանկյունից: Շրջայցի մասնակիցները հնարավորություն ստացան ուղղելու իրենց հուզող հարցերը բարձ որակավորված մասնագետին:




